ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր վերաբերյալ «ՇՈԿ. Ճոխություններ, որոնց մասին նրանք անգամ ՉԵՆ ԵՐԱԶԵԼ. ինչպիսի՞ կյանք է ցանկանում Մարիամ Փաշինյանը» վերնագրով յութուբյան տեսանյութին՝ որակելով այն որպես՝ «Շատ հետաքրքիր վերլուծություն»:
«Շատ հետաքրքիր վերլուծություն է, շատ վտսահ վերլուծություն, հատկապես որ ձայնը փոխված է, երևի որ դաժան «ճնշումների» չենթարկվի»,- գրել է Մարիամը: