Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի առողջապահության նախարարության ու մի շարք ԶԼՄ-ների ու մարդկանց կառուցած գրաֆիկները վիրուսի տարածման թվերի ու կորերի ուղղության հետ կապված։ Ոնց որ՝ ամենակարևոր գրաֆիկներից մեկը չկա կամ ես չեմ գտել, որը ցույց կտար առողջապահության համակարգի իրական ծանրաբեռնվածությունը, դրա կոլապսի հավանականության ու վարակի վտանգավորության աստիճանը։ Չէ՞ որ այդ տվյալների հիման վրա է նաև որոշվում երկրում հետագա սահմանափակումների ժամկետներն ու եղանակները։
Ճիշտ վերլուծություն և հետևություններ անելու համար պետք է նաև ունենալ յուրաքանչյուր օրվա հետևյալ տվյալներով գրաֆիկը.
- Վարակակիրներից քանիսը չունեն լուրջ ախտանիշներ,
- Քանիսն են հոսպիտալացված,
- Քանիսն են գտնվում ինտենսիվ թերապիայի տակ,
- Քանիսին է միացված թոքերի արհեստական շնչառության
Տերմինները կարող է մի քիչ սխալ եմ գրել, բայց, կարծում եմ, միտքը հասկանալի է։ Այդ գրաֆիկների կորերը պետք է որ մոտավոր ցույց տան, թե որտեղ ենք գտնվել, ուր և որ ուղղությամբ ենք գնում։
Լուսանկարում Դանիայի մոտավորապես այդպիսի գրաֆիկի օրինակն է, որտեղ մինչև այսօր արել են 70.125 թեստ, որից հաստատվել է 6174-ը, վերականգնվել են 2123-ը, մահացել են 273-ը։ Արտակարգ դրություն չի հայտարարվել, ուղղակի մտցրել են որոշակի սահմափակումներ՝ հստակ ուղեցույցերով, որոնք արդեն սկսում են կամաց-կամաց հանել»: