ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5-12-րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլ․ փոստին:

Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե Լեզու՝ հայերեն։

Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։ Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: