Իրոք չեմ հասկանում մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է. հայկական դրամը արժեւորվում է միմիայն շուկայում տիրող պասիվության ֆոնի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ով ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել յուրացման մեղադրանքով:
Նա, տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը եւ նշել է. «Այլ բառերով ասած՝ դոլար վաճառող շատ ավելի շատ կա, քան գնող։ Մարդիկ ստիպված անցել են իրենց խնայողությունների ծախսմանը եւ գաղտնիք չէ, որ այդ խնայողությունները գրեթե բոլորը պահում էին դոլարով։ Մյուս կողմից զգալի նվազել է ներկրումը, ինչը բերել է դոլարի պահանջարկի նվազմանը։
Վարկերի աճով կարելի է ուրախանալ այն ժամանակ, երբ այդ վարկերը բիզնես վարկեր են, այլ ոչ սպառողական։ Սրա մասին տեղեկության բացակայությունը վկայում է նրա մասին, որ վերցված վարկերի գերակշիռ մասը հենց սպառողական են։ Այսինք մարդիկ պարտքով գումար են վերցնում՝ սոված չմնալու համար։
Որեւէ մեկը չի սպասում ձեզանից հրաշքներ, ձեզանից սպասում են ադեկվատ քայլերի իրագործում եւ տնտեսական աղետի ճիշտ եւ նպատակային կառավարում։ Այո աղետը եւս կարելի է կառավարել։ Գործ արեք, ինքներդ ձեզ գովալու տեղը։
Հ.Գ. Հուսամ հենց այս պահին լուրջ քննարկում եք անշարժ գույքի շուկայում սպասվող աննախադեպ անկումը»: