Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վաղուց Հայաստանի հետ համահունչ հետևում եմ Լիտվայի կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշը։ Վերջին երկու շաբաթը համարյա նույն թիվն են, մի օր մենք ենք «շատ», մի օր՝ լիտվացիք։

Գրաֆիկում պայմանական ցուցանիշ է, այսօրվա դեպքերի քանակը հարաբերած է 6 օր առաջվա դեպքերի հետ։ Այդպես եմ արել, որովհետև կորնավիրուսի ինկուբացիոն շրջանը 5.5 օր է։ Սա, նշանակում է, որ եթե այսօր ունենք 300 վարակված (օրը՝ 50), իսկ 6 օր առաջ 100, ապա վեց օրում վարվկվածների քանակը եռապատկվել է։ Կորոնավիրուսի R(0)-ն, այսինքն առանց որևէ միջամտության վարակի տարածման աճը 2.6 է։ Ցուցանիշը պետք է 2-ից ցածր լինի, որպեսզի ասենք, որ աճը այլև էքսպոնենտալ չի։ Ցուցանիշը պտի զրոյացնենք, որ հանգիստ շնչենք, ու կրկին զգոնանանք՝ երբ այն նորից 2-ից աճի։

Այսպես, տեսնում ենք, որ մենք ու Լիտվան շատ լավ ուղու վրա ենք, որ վերջին տասնօրյակը նույն ցուցանիշն ունենք։ Լիտվայի հետ շարունակելու եմ համեմատել, հետաքրքիր է։

Սակայն մի բան էլ ավելացնեմ սկեպտիկների համար։ Հարցերի հարցը, արդյո՞ք խնդիրն ավելի հեշտ կլուծվեր, եթե տեղաշարժման արգելափակումը ավելի շուտ արած լինեինք։ Լիտվայի հետ համեմատենք։ Լիտվան ամբողջական արգելափակում մտցրել է մարտի 15-ին, երբ ուներ գրանցած միայն 9-ը վարակված պացիենտ։ Մենք ավելի ուշ՝ մարտի 24-ին, երբ հաստատված դեպքերի քանակը 235 էր։ Բայց այսօր երկու պետությունն էլ նույն վիճակի են։ Գրաֆիկում երևում է, թե ինչպես է Հայաստանն ավելի կտրուկ իջեցրել վարակի արագությունը, իսկ Լիտվան՝ առավել դանդաղ, ու արդյունքում ստացել ենք նույն պատկերը։ Պատասխանս՝ ոչ-ոք չգիտի, թե ինչ կլիներ. Լիտվայի դեպքը ցույց է տալիս, որ ավելի շուտ փակելը երաշխիք չէր այլ սցենարով զարգանալու։

Սակայն առավել կարևոր բան էլ կա։ Լիտվայի դեպքը նաև ցույց է տալիս, որ զգոնությունը պետք չի կորցնել։ Նայեք, մեր վարակի ռեպրոդուկցիան նոր ենք 2-ից հազիվ իջեցրել։ Եթե վերադառնանք նորմալ կյանքի՝ չվերացնելով վարակը, այս կորը շատ արագ կբարձրանա ու կկայունանա 2.6-ի վրա (ու նույնիսկ ավելի վերև, սա պայմանակն R է)։ Այսինքն, եթե մնան նույնիսկ 9 վարակակիր, Լիտվայի սցենարով նորից կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ։ Իսկ Լիտվան ամենաքիչ դեպքերի պայմաններում ամենակտրուկ արձագանքած երկրներից է։