Դեմոկրատիայի համար պետք է ունենալ արդյունավետ դատական համակարգ և որակյալ բյուրոկրատիա: Երբ դա չկա, դեմոկրատիան դառնում է չարիք:
Մեր բախտը բերել է, որ ավիացիան միջազգային մոնիթորինգի տակ է: Պարզ է, որ մարդկանց կյանքի խնդիր է, այդ թվում նաև՝ ոչ միայն մեր քաղաքացիների: Այս առումով ասենք շնորհակալություն մեր ավիացիային լիցենզիայից զրկելու համար:
Այլ հարց է, եթե նման մոնիթորինգ լիներ մյուս ոլորտներում, ասենք՝ սննդի անվտանգության, ատոմակայանի անվտանգության, դեղերի և մյուս ոլորտներում: Չեմ կարծում, որ արդյունքն այլ լիներ: Ըստ էության, համարյա բոլոր ոլորտներում նավակ ճոճողներ են նշանակվել: Ու ճոճում են, ճոճում... գերագույն ճոճողի գլխավորությամբ:
Ուղղակի լիցենզիայից զրկող չկա: