Առավոտյան խանութ եմ գնում, տեսնեմ՝ մեր տարածքում քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները գործ են անում, խոտերի միջի դիմակները հավաքում, մաքրում, հողը դզում առանց ինչ-որ հատուկ հանդերձանքի: Ու բոլորը՝ մոտ 60-65 տարեկան կանայք ու տղամարդիկ: Մոտեցել, ասում եմ՝ բա դուք չպե՞տք ա տանը նստեիք, բա էս արտակարգ դրություն, կարանտին ձեզ չի՞ վերաբերում: Ասում ա՝ այ աղջիկ ջան, գիտես՝ մենք ուզո՞ւմ ենք դուրս գանք, մարտի 18-ից տանն ենք, էն ա, որ հիմա ստիպված ենք հելել գործի: Ամեն օր գործի տեղից զանգում, ասում են՝ էսօր կգա՞ս, վաղը կգա՞ս, ես էլ մտածում եմ՝ մեծահասակ եմ, երկու անգամ ասեմ չէ, մի օր էլ կգնամ, կիմանամ՝ հանել են գործից: Էս տարիքիս էլ որտե՞ղ ինձ գործի կընդունեն:
Բարի օր ու առողջություն մաղթեցի, գնացի:
Հիմա մտածում եմ, հարգելի Երևանի քաղաքապետարան, էդքան խիստ անհրաժեշտությո՞ւն ա էս խոցելի խմբի մարդկանց ամեն օր զանգել, կանչել գործի, թե՞ էդ վիրուսից մենակ ձեր քաղաքապետն ա վախենում, որ ամեն տեղ դիմակներով ա ման գալիս: Թե՞ ինքը վերի արտի ցորեն ա, իսկ կանաչապատման 65 տարեյան աշխատակիցները՝ հասարակ մահկանացուներ:
Խելքի եկեք ու էդ մարդկանց թողեք՝ հանգիստ նստեն տանը: Որ իրանցից մեկին մի բան եղավ, դուք եք խայտառակ լինելու:
Հ.Գ․ Նկարը համացանցից ա, ամոթ էր՝ ասեի՝ կանգնեք՝ նկարեմ: