Կորոնավիրուսը այն թեմաներից է, որ նույնիսկ շատ արդյունավետ պետական կառավարում ունեցող երկները զգուշավոր են: Ավելի ճիշտ համապատասխան պաշտոնյաներն են զգուշավոր և նրանք չեն փորձում այս պրոցեսի մեջ դիվիդենտներ քաղել սեփական անձի փառասիրությունը բավարարելու կամ հեղինակությունը մեծացնելու համար:

Սա հավասարապես վերաբերվում է Հայաստանի ընդիմություն ասվածին, քանի որ վստահ եմ իրենք էլ լինեին սրանից լավ չէին կառավարելու (ենթադրում եմ ներկա իրենց կարողություններից):

Գրածս հավասարապես վերաբերվում է նաև բոլորիս, այն մարդիկ, որոնք կփորձեն այս պրոցեսի մեջ անհատական դիվիդենտներ քաղել, մեծ վնասներ են կրելու, պատժվելու են, ոչ թե անհատի այլ պրոցեսում ներգրավված բազում անհայտ ու անկառավարելի գործոնների կողմից:

Սա այն պրոցեսներից է, որի հաջող ելքը բոլորիցս է կախված և բոլոր քաղաքացիների համագործակցությունը կարևոր է, նույնիսկ մեկ հոսանքին հակառակ գնացող անձ կարող է օրերի ու շաբաթների աշխատանքը և զանգվածների զրկանքները ջուրը գցել:

Հանրության հետ զգույշ վարվեք, սխալ ազդակները վտանգավոր են, վիրուսը պոպուլիստներին չի սիրում:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: