Երևանի քաղաքապետարան, քանի որ Ձեր աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի տնօրենի ԺՊ Արմեն Գրիգորյանն ասում ա, որ քննարկումներ լինում են ախտահանելու հետ կապված, բայց որոշումն այդպես էլ չեն կարում կայացնեն, ձեր ու մեր համար լայֆհակ (Life Hack) եմ մտածել․ էկեք «ախտահանման աշխատանքներ» տերմինը փոխարինենք «պարգևավճար» բառով, ու վստահեցնում եմ ձեզ՝ մինչև 10 րոպեն կկայացվի որոշումը, հրահանգն էլ կլինի, շատ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ հեռավար կկայացվի որոշումը:
Հակոբ Կարապետյան, ի՞նչ կասես, աշխատող տարբերակ չի՞:
Հ.Գ. Չէ, ես մտքի համար պարգևավճար չեմ ուզում: Ուզում եմ, որ հիշեք մի շատ կարևոր բան՝ Ռեյգանն էլ էր դերասան: