Կարեն Անտաշյանի էջից. «Ինձ համար չկա ավելի հուսահատեցնող բան, քան երկու հոգու միջև չկայացող հաղորդակցությունն է, երբ մեկը իր փորձառությունից ենելով փորձում է մյուսի ուղեղում տեղ հասցնել մի բան, որ սկզբունքորեն չի կարող հասնել, էն որ կոնտակտը չի կայանում, չի կպնում՝ ինչպես այֆոնի զարյադչնիկը սամսունգին, ինչպես սոլֆեջիոն ոստայնատզին, ինչպես յուղը ջրին, ուրիշությունների էս բախումը ամենաահավոր ու ծանր բաներից մեկն է, էն որ գոյություն չունի ադապտր, որ կպցնում է ինտելեկտը անմտությանը, ստեղծարարությունը տրված ալգորիթմին, ազատամտությունը կարծրատիպին, էներգիայի հուժկու հոսքը անհավեսությանը, իմաստավորումը արժեզրկող ցինիզմին ու որոշակի պահի դու պարտավոր ես ուղղակի պարտավոր ես թևաթափ լինել և ընդունել, որ հարցը ոչ թե տարբեր լեզուներով խոսելու, այլ տարբեր չափումներում զուգահեռ գոյություն ունենալու մասին է»։