Տարօրինակ բան եմ ասելու: Հիմա տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի ծանր կնստեն մեր տնտեսության վրա, քանի որ վերջին 2 տարում իշխանությունների խիստ պայքարի արդյունքում կտրուկ նվազել է ֆինանսական կոռուպցիան:
Նախորդ գրառումով արդեն նշել եմ փողի շրջանառության կարևորության մասին:
Ֆինանսական կոռուպցիան ապահովում էր հսկայական շրջանառություն: Էդ շրջանառությունն արդեն 2 տարի կտրուկ նվազել էր, ինչը բավական մեծ թվով բիզնեսներ իրենց վրա շատ լավ զգում էին:
Օրինակ, թաղապետարանի x աշխատակիցը կամ ոստիկանության Y աշխատակիցն ամիսը ստանում էր 200 000 դրամ աշխատավարձ, պլյուս մի էդքան էլ կողքից (կամ 10 էդքան:)) կոռուպցիոն գումար:
Ի՞նչ էր անում նա այդ կոռուպցիայից ստացած գումարը: Ճիշտ է, ծախսում էր: Ծախսում էր ռեստորանում, հագուստի խանութում, սուպերմարկետում, հյուրանոց էր գնում սիրածի հետ և այլն: Վերջին 2 տարիներին թաղապետարանի X աշխատողի շրջանառու գումարը կտրուկ նվազել է, քանի որ կտրուկ նվազել է ֆինանսական կոռուպցիան: Արդյունքում դա խփել է ռեատորանի, հագուստի խանութի, հյուրանոցի, սուպերմարկետի և սիրածի շրջանառությանը' իր բոլոր հետևանքներով:
Իսկ ու՞ր է գնացել այդ թաղապետարանի X աշխատողի համար նախատեսված կոռուպցիոն գումարը: Ճիշտ է, հիմնականում բյուջե:
Այս տարի պլանավորվում էր, որ այդ գումարները հետ կհոսեն տնտեսություն մուլտիպլիկատիվ էֆֆեկտ ունեցող ոլորտների' ճանապարհաշինության ու շինարարության միջոցով, բայց ամեն ինչ դեռ սառած է: (Էդ գումարը մի փոքր մասը արդեն հետ է գալիս ավելացված թոշակների տեսքով):
Արդյունքում այս պահին տնտեսական ճգնաժամի հարվածն ավելի ուժեղ ստացվեց, քան, եթե չպայքարեին կոռուպցիայի դեմ: Գրել եմ այս պահին, քանի որ, եթե հիմա արագ գումարներ լցվեն տնտեսություն, հարվածը կմեղմվի:
Անտոկոս վարկերն անշուշտ շատ լավ բան են, բայց դրանց ազդեցությունը բիզնեսի վրա երևալու է լավագույն դեպքում մի 6 ամսից: Իսկ արտադրության ու գյուղատնտեսության ոլորտում հիմնականում ավելի ուշ' տարիներ անց: Պլյուս էդ աջակցությունը չնչին է, եթե համեմատենք, թե այլ երկրներն ինչքան գումար են լցնում տնտեսություն (ՀՆԱ-ի 10-15 տոկոսի չափով): Օրինակ ՌԴ-ն ամեն շաբաթ վերանայում, մեծացնում է տնտեսություն լցվելիք գումարը, քանի որ ամեն շաբաթ վիճակը ծանրանում է: Շատ այլ երկրներում ուղղակի գումար են բաժանում բիզնեսին ու բնակչությանը, որ շրջանառություն ապահովեն: Գումարների ճշգրիտ բաշխելու վրա չխորանալով, դա թողնելով հետագա հնարավոր ստուգումներին, քանի որ էս պահին դա չի կարևորը:
Հեռևաբար այս պահին կարևոր է ուղղակի գրանտերի տեսքով գումար բաժանել, հատկապես փոքր ու միջին բիզնեսին: Կարճաժակետ ավելացնել նպաստներն ու թոշակները, հարկային արձակուրդներ և այլ նմանատիպ պրոյեկտներ:
Շատ արագ պետք է գումար լցնել տնտեսություն, ամեն օրը հազարավոր մարդկանց ու բիզնեսների համար կարող է ճակատագրական լինել