Լավ կլինի ՀՀ Կառավարությունը արագ հրապարակի թարգմանված զեկույցը և ներկայացնի վիճակը այնպես, ինչպես կա: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու հարցին:

 

«Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» վերնագրով լուրը իշխանությունը գիշեր-ցերեկ հերքում է «Քաղաքացիական ավիացիային չեն զրկել լիցենզիայից» վերնագրով, չի նշանակում, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի հետ ամեն ինչ նորմալ է և մենք պետք է դրան հավատանք։ Ակնհայտ է, որ ոչ մի բանն էլ նորմալ չի ու դա պիտի ունենա պատասխանատուներ։

 

Այնպես որ, լավ կլինի ՀՀ Կառավարությունը արագ հրապարակի թարգմանված զեկույցը և ներկայացնի վիճակը այնպես, ինչպես կա»,-գրել է նա։