«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անդրադառնում եմ թեմային չորրորդ անգամ: Հատուկ անասունների համար, ծամեմ դնեմ բերանները:
Երբ որ սպառումը նվազում է, արտադրողը ստիպված գին ա գցում, որ ապրանքը վրեն չմնա, մանավանդ, եթե խոսքը փչացող ապրանքի մասին ա, ինչպիսին է մթերքը: Կոնկրետ մսամթերքի շուկայում, երբ գինը սկսում է նվազել, գյուղացիները հակված են մոռթել անասուններին, որ տակ չտան, որտև անասուն պահելը փող արժի: Եթե նրանք վախենան, որ մսի վաճառքի գինը կիջնի իրենց շահութաբերությունից ցածր, նրանք կշտապեն գլխաքանակից ազատվել: Հենց որ գյուղացիները սկսեցին գլխաքանակից ազատվել, գինը շղթայական ռեակցիայով կտրուկ կիջնի: Շատ կարճ ժամանակահատվածում, օրինակ մսամթերքի շուկայում, կգոյանա դեֆիցիտ, որի արդյունքում գները կտրուկ կբարձրանան վերև, բայց դրանից ոչ մեկ չի շահելու' ոչ գյուղացին, ոչ վերավաճառողը, ոչ էլ առավել ևս սպառողը: Այսպես ժամանակին ԱՄՆ-ում սկսեց Մեծ Դեպրեսիան, որից հաջողվեց դուրս գալ միայն Երկրորդ Համաշխարհայինի շնորհիվ: Որպեսզի այս կործանարար շղթայական ռեակցայից խուսափել, պետք է գյուղացու վստահեցնել, որ իրենց ապրանքը իրենց վրա չի մնա: Այսինքն երաշխավորել սպառում' հստակ ֆիքսված գներով: Այլապես ոչ միայն միսը այլ առհասարակ մթերքը կվերանա խանութներից ու շուկաներից: Ընդ որում երաշխավորված գնումները կարող եք իրականացնել 58 միլիոն դոլար կազմող ձեր պարգևավճարներով, Բրջոնիով դժվար երկար ձգեք:
Ինչ կարեցել շարքից հանել եք, էս էլ շարքից հանեք պլստալու ձև չեք ունենալու գոնե, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, ոռներդ շարժեք»: