ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ, 1-ին կարգի օդաչու, գնդապետ Գագիկ Ասլանյան

Սու-30 ՍՄ գերձայնային ինքնաթիռներ են, ունակ են գերազանցելու ձայնի արագությունը: Շատերն այն թյուր կարծիքին էին, թե Հայաստանը շատ փոքր երկիր է և մեր երկնքում ինքնաթիռը մի շրջապտույտ էլ չի կարողանա կատարել: Կարծիքներ կային, որ չենք կարողանա կիրառել այս համալիրների բոլոր հնարավորությունները: Առաջին իսկ փորձը ցույց տվեց, որ այս բոլոր մտավախություններն իզուր էին: Մենք արդեն իսկ փորձարկել ենք այս հնարավորությունները գերձայնային թռիչք կատարելիս: Թռիչքներ ենք իրականացրել նաև գերբարձր տարածության վրա: Եվ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր տարածքը լիովին համապատասխանում է այս կործանիչի լիարժեք կիրառմանը: Մեր երկինքը թույլատրում է նման գերժամանակակից ինքնաթիռների լիարժեք շահագործումը: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ ինքնաթիռի գերձայնային արագությունը նախատեսված է անհրաժեշտության դեպքում գերկարճ ժամանակահատվածում, մեծ հեռավորություններ հատելով, մեր առջև դրված խնդրի իրականացման գոտի հասնելու և համապատասխան մարտական խնդիր իրագործելու համար: Կարծում եմ՝ մանրամասնելու անհրաժեշտություն չկա։

զրույցը կարդացեք հղումով

Անցյալ տարեվերջից սկսվեց շատ սպասված ու ինտրիգային գործընթացը՝ Հայաստանի ԶՈՒ ավիապարկը նոր, գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչներով համալրելու փուլը…»։