Աննա Հակոբյան. «Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։»

Ոչ, տիկին Հակոբյան։ Խաղաղությունը հնարավոր ա այնտեղ, որտեղ դուք կոշտ արձագանք կտաք ձեր ադրբեջանցի վիզավիին, երբ երեխա են վիրավորում այն դիրքերից ոչ հեռու, որտեղ դուք ֆոտոսեսիա էիք անում։ Հնարավոր ա, երբ բանակի կողքին եք գործով, երբ չեք ասում, որ մեր զոհերը հանուն ոչինչի էին։ Երբ առաքելություն եք ստանձնում աշխարհին հասցնել, թե ով է մեր հակառակորդը և ինչ է նրա նպատակը։ Ցավում եմ, որ մինչ օրս կա պատրանք, որ համատեղ են ձեր ջանքերը խաղաղության հասնելու։ Ցավում եմ, որ այսօր այդ պատրանքները կրկին բարձրաձայնում եք, իսկ երբ կրակում են մեր երեխաների վրա, լուռ եք։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից: