Գագիկ Միրիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես այս նյութը հրապարկել եմ դեռ մարտի մեկին...

Իսկ այժմ լրջանալու և հավաքվելու պահն է եկել...Խոսքս վերաբերվում է կորոնովիրուսի՝ COVID-19, դեմ հետագա պայքարին։

Մենք մեր բոլոր քայլերում պետք է լինենք միայն կառուցողական, համախմբված, չառաջնորդվենք անձնական չհիմնավորված ամբիցիաներով, գործենք միայն ապացուցողական բժշկության դաշտում: Մեզանից նոր հեծանիվներ պետք չէ հնարել: Կխնդրեմ չբաժանել հների և նորերի, հարգել վաստակաշատ և փորձված մասնագետների: Ոչ մասնագետների պատահական երևույթները այս պահին ապակողմնորոշող են: Մենք պետք է գործենք միայն ու միայն մեր հայ ժողովուրդի շահերից և ի շահ Հայաատանի Հանրապետության:
Կանխավ շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին: Դժվար ժամանակ է սպասվում, վստահ եմ, որ ձեր նվիրվածությամբ և աշխատանքով սա էլ կհաղթահարենք...