Ես ամեն դեպքում ինտուտիվ շատ թերահավատ եմ վերաբերվում «ախմախ չինացիք կերել ենք ինչ որ կենդանի» ու դրա պատճառով բոլորս էս վիճակում ենք հայտնվել վարկածին: Սկզբում չղջիկն էր, հիմա չեմ հիշում ինչ՝ մագնոլիա թե պագնոլիա անունով ինձ անհայտ կենդանի:
Ոչինչ բնկանաբար չեմ կարող պնդել, բայց շատ պարզունակ ու դարերով հայտնի մանոիպուլյատիվ հնարի հոտ է գալիս այս ամենից:
Իբր «ինչպես միշտ» ամեն ինչում մեղավոր են «անգրագետ մասաները» կամ «անկիրթ բարբարոս ցեղերը»:
Ինձ համար այս պատմության ծագումնաբանության մեջ վճռական է մնում այն փաստը, որ Վուհան քաղաքում է Չինաստանի ազգային ակադեմիայի վիրուսոլոգիայի ինստիտուտը:
Բնականաբար ես չունեմ որևէ հնարավորւթյուն հաստատելու կամ հերքելու համար այն ենթադրությունը, որ համընկումը պատահական չէ:
Բայց ունեմ կարողություն պնդելու, որ այս փաստը չի կարող հենց այնպես շրջանցվել կամ անտեսվել:
Ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ քիչ է խոսվում այդ փաստի մաիսն, և շատ է խոսվում «չղջիկ/մագնոլիա/պագնոլիա» ուտող «անգրագետ չինացիների» մասին:
Ես չեմ խոսում ինչ որ համաշխարհային դավադրության մասին: Շատ ավելի պարզ մոդելներ ու նախադեպեր կան: Օրինակ, սովետական պատմությունից հայտնի է 1970-ականներում Սվերդլովսկում սիբիրյան յազվայի էպիդեմիան: Դա վթարի արդյունք էր ռազմական բժկական հաստատությունում: Բայց պաշտոնական վարկածով մեղավոր էին իբր անորակ միս վաճառողները՝ «անգրագետ մասաները», այլ ոչ թե ինստիտոտւտները:
Ասածս այն է, որ չենք կարող ոչինչ բացառել այս պահին: Բայց դրա փոխարեն կարող ենք մի քիչ ավելի համբերատար, հանգիստ ու սթափ լինել՝ արագորեն ու հեշտությամբ չտարվելու համար «հեշտ» և հոգեբանորեն պարզունակ վարկածներով: Որովհետև էս իրավիճակում արագորեն որևէ բանով չտարվելը, ամեն բան 7 անգամ մտածելը, սթափությունը, առողջ սկեպտիցիզմն ամենա կարևորն են:
Գիտեմ, որ անդարդ գլխիս դարդ եմ բերում այս գրառմամբ, բայց գիտեմ նաև, որ կարդացողների ահագն մասը ճիշտ կհասկանա գրածս: