Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի՛ ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին' պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է նա: