«Վախենում եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի»:
Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Նա Արցախյան պատերազմի մասնակից է եւ ՀՀ ազգային հերոս է: 1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը' ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների: Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին:
Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»: Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»:
Ազգային հերոսի էջը ՖԲ-ում' TATUL KRPEYAN (ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ)