Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ։
Ես և, վստահ եմ, իմ նման հարյուրհազարավոր մտածող քաղաքացիներ չեն հավատում, որ այսօր ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվող օրինագիծը որևէ առնչություն ունի կորոնավիրուսի համաճարակի հետ։
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը միակն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում, որ օգտագործում է կորոնավիրուսի համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու և մարդկանց անձնական կյանքի և տվյալների գաղտնիության իրավունքի վերացման համար։
Հետևությունը թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ։