Արցախում նախընտրական քարոզչության վերջինը օրը լավ մշակույթ ձևավորվեց․ թեկնածուները, 1-2 բացառությամբ, ուղիղ եթերում հեռուստաբանավեճի մասնակցեցին, ինչը իրականում շատ բան ասեա նրանցից յուրաքանչյուրի մասին: Թե ով ինչի է ընդունակ, մեզ համար կարևոր ոլորտներին ինչպես կամ ինչպիսի խորությամբ է տիրապետում, ակնհայտ երևաց:
Շատ կարևոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ լարված քարոզարշավի վերջին օրը միմյանց հանդիպելիս թեկնածուները թշնամություն չդրսևորեցին, կարողացան բանավիճել: Արցախի հեռուստաընկերությունն էլ լավ էր կազմակերպել, մոդերատորը լիովին տիրապետում էր իրավիճակին և ողջ բանավեճի ընթացքում ճշգրիտ կառավարում իրավիճակը:
Այնպես որ, բարով-խերով քարոզարշավն ավարտվեց: