ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջ տանք լատինատառ և կյուրեղատառ հայերենին, գրե՛նք մեսրոպատառ: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, սովորեցրե՛ք նաև մեծահասակներին համացանցում գրել հայատառ:
Դիտե՛ք Սամվել Մարտիրոսյանի տեսանյութը հայատառ գրելու տեխնիկական հնարավորությունների մասին»: