Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երևանի կանգառները, աղբամանները և տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:

Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել դա քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»: