ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական երանգներով համեմված մի պատմությամբ է կիսվել ֆեյսբուքյան իր էջում' այն վերնագրելով «Մի տխուր ուղտի պատմություն»:
«Մի օր մի տխուր հիվանդ ուղտ հայտնվում է մեծ սեղանի մոտ: Ուղտը շատ է զարմանում և ոգևորվում, որ ինքը' հասարակ մի քոսոտ կենդանի, կարող է նստել մնացածի հետ նույն սեղանի շուրջ, խոսել, նրանց նման ուտել, քայլել: Բայց ուղտը հասկանում էր, որ իր այդ սեղանի շուրջ նստելը բախտի քամահրանք է և ինքը պետք է արդարացնի իր մեծ սեղանի շուրջ լինելը: Բյց ինչպե՞ս: Ու այդ մեր ուղտը սեղանի լիարժեք անդամ թվալու ցանկության մեջ իր դանդալոշ գլխով ու քոսոտ թաթերով մեկ բաժակ է շուռ տալիս, մեկ ափսե կոտրում, մեկ-մեկ էլ բարձր ծիծաղում: Երբ սեղանի շուրջ նստածները զարմանում կամ հեռվանում են այս կենդանու պահվածքից, նա իրեն կարևոր է զգում ու էլ ավելի աղմկում: Պարզ է, որ այդ սեղանից նրան դուրս շպրտեցին, որ գնա հեռվում իր փսլինքների և թրիքի մեջ շարունակի ապրել, ինչպես բնությունն է պահանջում, բայց հոտը և կեղտը մնաց այն անկյունում, ուր հիվանդ, տխուր ուղտը նստել էր:
Մի բերեք սեղանի շուրջ նման քոսոտ, հիվանդ կենդանիների, ուղտն արծիվ չի դառնա, որքան էլ դրա մասին երազի»: