Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,- գրել է նա։