Զավեն Խաչիկյանն իր էջում գրում է. «Կյանքը մեծ շրջադարձ է արել, հետևաբար կառավարությունը պետք է հեղափոխական լինի ու հիգիենա- կարանտինային ռեժիմի հետ միաժամանակ անցնի սոցիալականին ու սկսի հենց իրենից ու պետական աշխատավարձերից' ԽԻՍՏ ՆՎԱԶԵՑՈՒՄ: Սուտ-փչած աշխատավարձ- գրանտ- դրամաշնորհ համակարգը պիտի ազատել ձրիակերներից: Զինվոր, հացթուխ, ասֆալտ փռող, տնտեսագետ, արտիստ, ավտոբուսի վարորդ, բժիշկ… նրանք են երկիր պահողները, իսկ պետական մեքենան սովորեց նախկին ռեժիմից նշանակված աշխատավարձերով հեղափոխական ներկայանալ' արդար չէ: Վաղը, երբ քիչ թե շատ հաղթահարված կլինի վիրուսային մահաբեր այս վախը, սոցիալական խնդիրները մարդկանց փողոց են դուրս հանելու, այդ ժամանակ նրանք մոռացած են լինելու նախորդների թալանը ու անցնելու են նորերին' սա պետք է կանխատեսել: Հների մսխած փողերը հետ բերելը մեզ վրա շատ թանկ է նստում: Հիմա արդար' հեղափոխական, ղեկավարելը ավելի մեծ համակրանք ու հաջողություն կբերի: Մի եղեք չինովնիկ, ԵՂԵՔ ՄԱՐԴ: