ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:
«Հարգելի գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը' ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում»,- Facebook–ի իր էջում գրել է նա՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներին խորհուրդ տալով իրենց աշխատանքը պլանավորել ըստ եղանակի։