Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարետատուն ջան, ոստիկանը փողոցում օրը հարյուրավոր անձնագրեր է վերցնում և ստուգում, իսկ եթե 1 ոստիկան վարակված եղավ կամ վարակվեց, կվարակի հարյուրավոր քաղաքացիների...
Առաջարկում եմ՝
1. Ոստիկանը չդիպչի անձնագրին, և քաղաքացին իր ձեռքով իր անձնագիրն ու թերթիկը ցույց տա:
2. Քաղաքացին ( հնարավորության դեպքում) հեռախոսում ունենա անձնագրի և թերթիկի նկարը և կրկին առանց ոստիկանի դիպչելու ցույց տա նկարը: