ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհում պանդեմիա է,իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Ով ինչից խոսում է,Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։

Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։
Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել,իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Հ.Գ.Քանի դեռ ուշ չէ,հայտարարի 2020թ-ի հանրաքվեն չեղարկելու մասին։
Հայաստանի մարտահրավերը մի կողմից կորոնավիրուսի համաճարակն է,իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքը։
Դժվար է՞ սա հասկանալը»։