ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված չեն գործելու որոշ երթուղիներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու Երեւան-Արտաշատ-Երեւան, Երեւան-Մասիս-Երեւան, Երեւան-Արարատ-Երեւան, Երեւան-Վեդի-Երեւան ուղղություններով ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

Չի աշխատելու նաեւ ներմարզային, ինչպես նաեւ համայնքներից Երեւան ուղեւորվող տրանսպորտը»,- ասված է գրառման մեջ։