Այս օրերի ընթացքում «Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը» աշխատում է արտակարգ ռեժիմով, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման եւ մեկուսացման գործընթացներ։ Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ եւ անհատներ։
Շնորհակալություն ենք հայտնում «Հայկական Կարիտաս»-ին՝ բուժանձնակազմին պաշտպանիչ բժշկական արտահագուստ եւ ակնոցներ տրամադրելու, Գյումրիի Ռոտարի ակումբին եւ «Ռոյալ» կահույքի խանութին՝ տեսահսկման սարքավորումների, «Արմտեքս գրուպ» ընկերությանն ու Մարալիկի մանվածքային ֆաբրիկային սպիտակեղեն եւ անկողնասարքեր, ինչպես նաեւ «Պիր» խոհարարական սրահին տաք սնունդ տրամադրելու համար։
Այս փուլում կարեւոր է բոլորի աջակցությունը։