Հիմա ամենածանրը բարձր կենսամակարդակ ունեցող երկրներինն է: Մենք սովոր ենք ճգնաժամերին, նույնիսկ մեր սերունդն է հիշում պատերազմի ու սովի տարիների արհավիրքները, դա մնացել է մեր հիշողության մեջ, ու դա է պատճառը, որ մեզ մոտ պանիկա կա՛մ չկա, կա՛մ շատ քիչ է: Ես չեմ կարծում, որ այս ամենը շատ երկար կտևի, բայց ավարտից հետո թերևս աշխարհը այլ կլինի. լիբերալիզմի ավարտ, գլոբալիզացիայի ավարտ ու ռեգիանալիզացիայի սկիզբ, թվային աշխարհի տարածում ու թերևս մեկ տարի անց այսօրվա ընկալմամբ դիկտատորական ռեժիմների մեծ աճ էլ կգրանցվի: Չեմ բացառում, որ Եվրոպայում շատ ուժեղանան ծայրահեղ աջերը, քանի որ էթնիկ գերմանացին ու ֆրանսիացին նեղ պահին հարց կտան, թե ինչու պետք է հաց կիսեմ օտարերկրացու հետ ու միգրանտների կհանեն իրենց երկրներից․ սա կնշանակի բախումներ:

Հ.Գ. Ինձ համար դեռևս տեսանելի է վիրուսի տարածման, դրա վտանգավորության մասին լուրերի խրախուսում ու ուղղորդում համաշխարհային ինչ-ինչ շրջանակների կողմից։ Սա առաջացնում է հարցեր, որոնց պատասխանն այսօր քչերին է հետաքրքիր: