«ԶԼՄ-ների հարգելի՛ գործընկերներ

 

Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

‼Հ.Գ. Կրկին հորդորում եմ ԶԼՄ գործընկերներիս՝ սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին:

 

Առողջություն բոլորիս»,- գրել է  նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։: