Նմանօրինակ բոլոր դեպքերի լուսաբանման պարագայում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի լուսանկարի հետայսու օգտագործումը դիտարկվելու են որպես զրպարտչական։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նկատի ունենալով, որ վերջին օրերին ԱԱԾ կողմից ՊԵԿ նախկին պաշտոնատար անձանց վերագրվող, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին որևէ կերպ չառնչվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացվում է Գագիկ Խաչատրյանի լուսանկարով, ուստի անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նմանօրինակ բոլոր դեպքերի լուսաբանման պարագայում Գագիկ Խաչատրյանի լուսանկարի հետայսու օգտագործումը դիտարկվելու են որպես զրպարտչական:

Հասկանում ենք, որ այս օրերին տեղեկատության նմանօրինակ եղանակով տարածումը միտված է նաև որոշակի երևույթներից մարդկանց ուշադրությունը շեղելուն, սակայն հորդորում ենք զերծ մնալ Գագիկ Խաչատրյանին չառնչվող նյութերը նրան առերևույթ վերագրելու եղանակով տարածելու գործելաոճից:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմ»: