Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Երևան քաղաքի «Զվարթնոց» և Գյումրի քաղաքի «Շիրակ» միջազգային օդանավակայանների մեր բոլոր ծառայությունների աշխատակիցներին, ովքեր առանց գեթ մեկ վայրկյան տրտնջալու, որևէ բողոք ներկայացնելու, բարձր պատասխանատվության գիտակցությամբ «առաջին գծից» ամենօրյա հստակ գրաֆիկով և անխափան կերպով իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց աշխատանքները։ #ԱվիացիոնԱնվտանգության, #Շահագործման, #ՕդանավերիՓրկարարականևՀակահրդեհային, #ՎերգետնյաՍպասարկման, #ՀաճախորդներիՍպասարկման, #ԿորածևԳտնվածԻրերի, #Հաշվառման, #ՏեխնիկականՍպասարկման, #Ենթակառուցվածքների, #ՏեղեկատվականՏեխնոլոգիների ծառայությունների, #Կայանատեղիի, #ԲեռնայինՀամալիրի, #Վառելիքալցավորման, Բարձրակարգ սպասարկման #VIP սրահի և իհարկե #ադմինիստրատիվ աշխատակիցներ ջան, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ և անչափ հպարտ Ձեզ պես մարդկանց հետ աշխատելու և Ձեր շնորհիվ երկրի պատիվը բարձր պահելու համար։
Առողջ եղե՛ք, զգույշ եղե՛ք, միասին կհաղթահարենք մեր առջև ծառացած խնդիրները։