Լռություն է. կարծես պահն է մտքերն ի մի բերելու, բացելու պատուհանը ու շնչելու օդը՝ մաքրամաքուր, իսկական երևանյան օդը։ Այ հիմա է ժամանակը վայելելու Երևանը, տեսնելու այն, ինչ մինչ այժմ տեսանելի չէր, ու վերջապես վայելելու Երևանի անաղմուկ օդը։ Մինչ այժմ շնչահեղձ էինք լինում ապրելով, իսկ հիմա միտքդ է շնչահեղձ լինում աշխարհում տիրող չարությունից...
Պետք է մտածել ու շա ՜տ։
Ասես աշխարհն ուզում է հանգստանալ մարդկանցից. մարդկանց մեջ ենք, բայց մարդկանցից հեռու... Գժվելու է ուղղակի. կարծես սարսափը դուրս եկած լինի շրջագայության.
փոթորիկի պես պտտվում է աշխարհով մեկ...
Բայց պիտի չէ՞ կարողանանք հանդարտվել ու հասկանալ՝ ի ՞նչ է կատարվում. աշխարհն է գազազել, թե երկինքն է բարկացել. գուցե մեր չարությունն է մեզ վերադառնում...
Արուսիկ Քանդիկյան
#Aruk