Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն եւ տեղումների տեւողությունը եւ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատեւ եւ առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաեւ արեւային ժամեր։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչեւ մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»: