Ռազմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Չինաստանում ապրելու ընթացքում երկու անգամ այնպես եմ հիվանդացել, որ ինձ թվում էր՝ ողջ չեմ մնա։ Հազիվ հասցրել են հիվանդանոց, այնտեղ մի շարք անալիզներ եմ հանձնել, որոնց պատասխանը մանդարինով էր ու բան չէի հասկանում։ Բժիշկներն էլ նորմալ անգլերեն չգիտեին, ինձ ուղեկցող չինացիների օգնությամբ էին բացատրում՝ ինչը՝ ոնց։ Մինչև վերջ էլ չէի հասկանում՝ ինչ-որ վիրուս եմ ընկել, թե մրսել եմ, բայց սովորական մրսածության դեպքում երբեք նման վիճակում չէի հայտնվել, այն էլ՝ մեն-մենակ՝ օտար երկրում։ Էդ ամբողջ ընթացքում հետևում էի բժիշկների բոլոր ցուցումներին և «Նարեկ» կարդում։
Ի՞նչ տվեց ինձ էդ ամենը։ Նախ' երկու դեպքում էլ բժիշկներն ասացին, որ անցնեմ բացառապես գոլ ջուր խմելուն, խուսափեմ սառը ջրից։ Նաև խորհուրդ էին տալիս օրվա ընթացքում մի քանի անգամ թեյ խմել, ասում էին, որ այդպես օրգանիզմը մաքրվում է, իմունիտետն՝ ամրանում։ Դա ինձ օգնեց ու էլ չէի հիվանդանում, ու մինչև հիմա էլ շարունակում եմ այդպես անել։ Էդ երկու դեպքից հետո էլ որևէ հիվանդությունից վախերս անցել են, որովհետև վստահում եմ իմունիտետիս ու գիտեմ, որ ցանկացած հիվանդության կդիմանամ, այ մարդ։ Եվ ամենակարևորը՝ հենց ինչ-որ անհանգստություն եմ ունենում, սկսում եմ «Նարեկ» կարդալ ու դա ինձ շատ է օգնում»։