ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դե ինչ սիրելի լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝
Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը'առաջացնում է տուգանքի նշանակում' 500- 800 հազար դրամի չափով:
Ընդ որում, ֆեյսբուքյան գրառում կատարողին ստիպելու են այն հեռացնի, իսկ դա վերարտադրող լրատվականին տուգանելու են։
Մյուս կողմից էլ՝ օրինակ՝
Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը'
առաջացնում է տուգանքի նշանակում' 50-70 հազար դրամի չափով»,- գրել է Հովհաննիսյանը, ապա հավելել.
«Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, օրինակ, եթե սահամանփակվի տնտեսական որոշ գործունեության տեսակները առաջացնում է տուգանքի նշանակում' 100-300 հազար դրամի չափով:
Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը'առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի 50-200 հազար դրամ չափով :
Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում 50-100 հազար դրամի չափով: Այսինքն դուք ոչ միայն չեք կարող արգելել, որ Ձեր մեքնան չզննվի, այլ նաև կարող եք տուգանվել դրա համար»: