Վարչապետ Փաշինյանի միջնեկ աղջկա՝ Շուշան Փաշինյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի, նորից դատարաում է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Փաստաբանը նշեց, որ դատարանը առաջին հայցադիմումը ոչ թե վարույթ չի ընդունել, այլ՝ վերադարձրել է.« Դատարանը հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով անձնագրային անհամապատասխանությունը վկայականին, որը մենք շտկել ենք և ուղարկել դատարան»:
Հիշեցնենք, որ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և փոխհատուցել:
Նշենք, որ հայցադիմումի պատճառը Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումն էր: Հունվարի 26-ին նա գրել էր, որ վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում: