Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չնայած պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ էվակուացնում է իր քաղաքացիներին, ովքեր գտնվում են արտերկրում, սակայն սոցցանցերում արտերկրում իրենց ուսումը ստացող ադրբեջանի ուսանողները տեղադրել են նկարներ, որով փաստում են, որ մնացել են լուսանցքում և ադրբեջանական իշխանությունը ճիշտ տեղեկություն չի հրապարակում: Ըստ այդ ուսանողների, իրենց դուրս են հանել ուսանողական հանրակացարններից, քանի որ ուսումնական հաստատությունները փակվել են և այդ հանրակացարանները պատրաստում են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մեկուսացվողների համար»: