Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որոշեցի անձամբ սնունդ բաժանել կարանտինի մեջ գտնվող մեր հայրենակիցներին, հասկանալու համար ինչքանով է գոհացնում իրենց սնունդը: Որոշ մարդկանց հետ էլ զրուցեցի հյուրանոցի բակից, պատուհանները բացեցին, երբ տեսան անծանոթ մարդու(դրսում ֆորմայով չէի), նրանցից մեկի հետ նույնիսկ ֆեսյբուքյան ընկերներ դարձանք, որ եթե նկատողություններ ունենան սննդի հետ կապված, դիմեն: Բայց սննդի թեմայով խոսակցությունը ընդամենը մի քանի վարկյան էր տևում՝ շատ գոհ ենք ու շնորհակալ...

Բայց այ հետո շարունակում էինք զրուցել, տարբեր թեմաներից: Օրինակ մեկը պատմեց իր ճամփորդության մասին Իտալիայից, նոր էր եկել ու մի տեսակ տխուր ասեց՝ Իտալիա եմ ուզում: Ասում եմ ախր էդ Իտալիայի պատճառով ես հայտնվել այստեղ, եթե Դիլիջանում կամ Ջերմուկում հանգստանայիր, ոչ մեկ քեզ բան չէր ասի, հանգիստ տուն կգնայիր: Ծիծաղեցինք: Մյուսը ասեց որ երեխայի հետ է, դրա համար է նեղվում: Հարցրեցի աշխատում է, ասեց այո, ասում եմ՝ իսկ չէ՞ր լինում, որ շատ աշխատանքի պատճառով երեխային քիչ ժամանակ էիք տրամադրում: Ժպտում է՝ հասկացնելով, որ իհարկե շատ էր լինում: Դե ասում եմ սրանից էլ լավ առիթ երեխայի հետ զբաղվելու, խաղալու, կրթելու համար, ասում է՝ էդ էլ եք ճիշտ ասում...

Վերջում պատուհանից նայողներին ասում եմ՝ հաջողություն ժողովուրդ ջան, համբերություն եմ ձեզ մաղթում, մեկը արձագանքեց՝ ապրես եղբայր, թե չէ շատերը առողջություն են մեզ մաղթում, հո մենք հի՞վանդ չենք
Իրենք իսկապես հիվանդ չեն, իրենք մեզ պես (օրինակ իմ պես) ճամփորդել սիրող մարդիկ են, իրենք պարզապես ձանձրանում են և շփման կարիք ունեն...
Առողջապահության նախարարությանը անհրաժեշտ են կամավորներ, դիմե՛ք, միայն հումորներ անելով գործին չենք օգնի...»։