ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մի հատ հարց տամ, անկեղծ պատասխանեք.
Ո՞վ է ավելի անպատասխանատու ու «քաղքենի», էջմիածնեցի էդ կի՞նը, որին ընդամենը զանգել, հարցրել են՝ «հը՞, ո՞նց եք, տանը մնացեք, եթե վատ զգաք, մեզ խաբար արեք», թե՞ պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող դիլետանտները, ովքեր «կորոնավիրուսն էնքան էլ վտանգավոր չի, Միլան-Երևան թռիչքները փակելու հիմքեր չկան, կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» հայտարարություններով հասարակության մեջ կեղծ ապահովության զգացողություն ստեղծեցին։ Ու հլը սրանք համարձակվիւմ են մեղադրել պարզ քաղաքացուն ինչ-որ բաներ չձեռնարկելու համար։
Երկիրն ընդամենը 6 մուտք ունի՝ 2 օդային, 4 ցամաքային, ինչքան ապաշնորհ պետք ա լինել, որ վերահսկողություն չկարողանաս սահմանես էդ 6 կետերում»։