Երբ մենք ասում էինք՝ կորոնավիրուսը պատուհաս ա դառնալու պետության համար, դուք ձեր ֆեյքերին ֆաս էիք տալիս մեր վրա։

Երբ մենք ասում էինք՝ փակեք Իրանի հետ սահմանը, դուք ձեր «չինովնիկ ֆեյքերով» ասում էիք՝ խուճապ ենք տարածում, ենգիբարյանվիկտորներն էլ իրանց կարճ խելքով «թեման էին պահում»։

Երբ մենք ասում էինք՝ անմիջապես մեկուսացրեք ռիսկային գոտիներից վերադարձող մեր քաղաքացիներին, դուք ասում էիք՝ թող ինքնամեկուսանան, սա լուրջ հետևանքներ ունեցող վարակ չի։

Երբ մենք ասում էինք՝ դադարեք Հանրահավաքներ անելը, դուք ասում էիք՝ կորոնավիրուսն ում շունն ա։

Երբ մենք ասում էինք՝ փակեք դպրոցներն ու ուսումնական հաստատությունները, ձեր առողջապահության նախարարը ասում էր՝ դպրոց փակելու կարիք չկա, սոցապնախարարն էլ ասում էր՝ ով չի ուզում, թող իր երեխուն դպրոց չտանի։

Երբ մենք ասում էինք՝ դադարեք տուզիկացնել աշխարհը ծնկի վերած վարակը, դուք ասում էիք՝ պինցետով կհնանենք կորոնավիրուսը, արաղով կախտահանենք։

Եվ հիմա ձեր ինֆանտիլության հետևանքով, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ, երկիրը արտակարգ դրության շեմին ա։

Գիտե՞ք ինչի, որովհետև հանկարծակի հաջողությունի կուրացած խույվեբիներ © եք, որոնք չունեն ոչ փորձ, ոչ էլ տարրական գիտեիքներ, ոչ էլ փառամոլությունը մի կողմ դնելու ու փատարկված խոսք լսելու կարողություն։

Երբ ձեզ ժամանակին ասում էինք, որ բոլորս մի նավի մեջ ենք, մարդկանց աչքերին նայելու տեղ թողեք, այ էսպիսի օրերի համար էինք ասում։ Ու ձեր կերած բողկերի պատճառով հիմի պիտի սաղս ատամներով սեղմենք լեզուներս, որ մի անզգուշ խոսքով կամ արարքով վնաս չտանք պետությանը։

Գիտե՞ք ինչի՝ որտև պետականամետությունը մարդկանց արյան ա մեջ ա. դա կամ կա, կամ էլ երբեք չի լինի։ Վերջին վառ օրինակը մի քանի քրջոտ «այո»-ի համար բանակի վրա ցեխ շպրտելն էր, որը արեց ձեր գերագույն գլխավոր ինքնամեկուսիչը։

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: