Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանը իր էջում գրել է․

 

«Վերջապես կարող եմ ասել:

Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ:

Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կաին ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ:
Առաջին հերթին ուզում եմ նշել, որ սա մեկուսացում չէր, այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ բոլորիս անվտանգություն համար: Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել: Սակայն մեզ ապահովել են հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքել մաքսիմալ արագ:

 

Եվ հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ երբեմն այդ խնդրանքները ուղղակի զվարճալի էին: Ամբողջ սպասարկող անձնակազմը, սանիտարները, բժիշկները և իհարկե Դավիթը կատարել են արտակարգ աշխատանք, ինչի համար իսկապես երախտապարտ եմ: Գիտեք կարևորն այն էր, որ բոլորս զգում էիք, որ մեր երկրում մարդը արժեք ունի: Եվ այս ամենը այն Հայաստանում, ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ… Առողջապահության նախարարությունը ջանք չէր խնայում, մեզ հետ կապի մեջ էր Շավարշ Գրիգորյանը, ով անձամբ էր տեղեկացնում կարևոր նորությունների մասին: Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է: Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է:

 
 

Այսօր պետությունը ունի շատ ճիշտ և կարևոր երկխոսություն քաղաքացու հետ, և միայն այս փուլերը հաղթահարելով ենք ձևավորվում և կայանում: Սա մեզ բարձրացնում է, ստիպում տեսնել սեփական սխալները և ուղղել դրանք: Հենց այն պահին, երբ մենք գիտակցենք, թե որքան մեծ է դերը այն մարդու, ում խնդրում են ինքնամեկուսանալ և կատարել որոշակի շատ հեշտ ու պարզ գործողություններ, մենք կարծում եմ իսկապես կաճենք:

 

Մի հավատացեք սուտ նյութերին, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և հույսներդ դրեք Աստծո վրա:
Էջմիածինը Սուրբ քաղաք է մեզ համար: Ամեն հայ իր չափաբաժին Էջմիածինն ունի: Այս հրաշալի քաղաքում ապրում են ինձ համար սիրելի մարդիկ, այստեղ է Մայր Տաճարը, մեր վանքերը, մեր հոգևորականները, մեր աղոթքները… Ամեն բան լավ կլինի»: