Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հրատապ․

Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, որտեղ ամիսներ առաջ ծրագրված են եղել նշանդրեքի և հարսանեկան արարողություններ, հրաժարվում են վարակի պատճառով անսալ կազմակերպիչների խնդրանքին և հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան կամ նշանդրեքի արարողությունները՝ վկայաբերելով հարսանյաց սրահի և կազմակերպիչների միջև կնքված/ստորագրված պայմանագիրը։

Կարծում եմ այս հարցը պետք է լուծել պետության միջամտությամբ, որպեսզի բոլոր միջոցառումների չեղարկում/հետաձգումները կատարվեն օրենքի ուժով։

Մեր քաղաքացիները փաստորեն սոցիալական ավելի մեծ պատասխանատվություն են զգում, քան փոքր ու միջին ձեռնակատերերը։

Այսօր, առավել, քան երբևէ պետք է մեծացնենք մեր անձնական, անհատական պատասխանատվության աստիճանը՝ դա համարելով ազգային անվտնագության կարևորագույն բաղադրիչ։ Այսօր մեր ազգային անվտանգությունը, հանրային առողջությունը կախված է առանձին վերցրած ամեն մի քաղաքացուց և բոլոր, յուրաքանչյուրս պետք է ապրենք ու գործենք այս անխախտ գիտկացմամբ։

Հ․Գ․ Բոլոր այսպիսի դեպքերի համար, մինչև պետության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, խնդրում եմ կապվել ինձ անձնական նամակով»։