Բոյկոտողներ ջան, բոյկոտում եք ընտրությունները' հիմնավորելով, որ արդյունքը պարզ է լինելու, կեղծելու են, բա որ ձեր իրավունքների խախտման համար դիմում եք դատարան, ո՞ր հույսով եք դիմում, արդարադատությո՞ւն եք ակնկալում: Դիմում եք, քանի որ դա պայքարի ճանապարհ է, դա մի քայլ է, որի շնորհիվ ամեն դեպքում ազդում եք երկրի արդարադատության համակարգի վրա...

Նույնը հիմա է, մասնակցեք, մարտահրավեր նետեք, որոշներդ թարգեք Սերժի քարոզը. շարմազանովներից շատ եք ասում, որ Սերժ Սարգսյանն անպարտելի է....

Դեռ ժամանակ կա սթափվելու... Սա Րաֆֆու, Բագրատյանի, Հայրիկյանի պայքարը չի, սա Հայաստանի Հանրապետության ներկայի ապաեւ ապագայի հզորացման պայքարն է...