Ի՞նչ եք ակնկալում հասարակ քաղաքացիներից, եթե ՀՀ վարչապետի կինն անգամ խախտում է անվտանգության կանոնները և մինչև հիմա մեկսուսացված չէ։ Օրերս Աննա Հակոբյանը սերտ շփում է ունեցել Բրազիլիայի նախագահի ընտանիքի, և մասնավորապես, առաջին տիկնոջ հետ։ Այսօր պարզ դարձավ, որ Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրա ընտանիքը խիստ ռիկսային գոտում է գտնվում և, հավանաբար, Բրազիլիայի առաջին տիկինը ևս վարակակիր է։ Իսկ ինչու՞ այս մասին չի մտահոգվում Աննա Հակոբյանը։ Նա ի՞նչ է՝ վերին արտի ցորե՞նն է։ ՀՀ առողջապահության նախարարություն, ինչու՞ չեք զբաղվում այս անձի մեկուսացմամբ։ Կամ, եթե մեկուսացվել է, ինչու՞ այդ մասին չեք տեղեկացնում հանրությանը։ Այս ինչ փնթի վերաբերմունք է հանրության նկատմամբ։