Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանրությանը բարի լույս մաղթելիս՝ չի մոռացել նաև սարկազմով վերաբերվել կորոնավիրուսից զգուշացողներից. «Բարի լույս coronavirus-ից այսահարված աշխարհ ՃՃՃ»,- գրել է փոխնախագահը: Նրան երկրորդել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը. «Բարի լույս Ալեն ջան, սուրճի ու կոնյակի մասով երկրորդում եմ, թեյը նույնպես չէր խանգարի»։
Ալեն Սիմոնյանը հրապարակել է նաև Վլադիմիր Վիսոցկիի "Утренняя гимнастика" երգը: