Սերոբ Խաչատրյանն իր էջում գրում է.

«Գյուլբենկյան հիմնադրամի և Բուն TV-ի հեռատես ներդրման շնորհիվ, Կենտրոնական բանկի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնակցությամբ, Հասարակագիտություն առարկայի 8-9-րդ դասարանների դպրոցական ծրագիրը լիարժեք կարող է դասավանդվել հեռահար ձևով։ Այն համապատասխանում է գործող պետական չափորոշիչներին և մի բան էլ ավելին է։ Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ անվճար գրանցվեք www.boonus.am կայքում և դիտեք դասերը։ Շատ հետաքրքիր դասեր են։ Եթե դասերը դադարեցվեն, կարող եք օնլայն սովորել»։